Ինչպես զարգացնել գյուղատնտեսությունը

Compressed file

Խթանել երտասարդության շրջանում գործարարությունը, խթանել այն հատկապես մարզերում` տալով նոր գիտելիքներ, առաջարկելով նոր մեթոդներ: Հենց այս նպատակով էլ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (22.03.19) տեղի ունեցավ <<Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում և զարգացման հեռանկարը>> խորագրով տնտեսական համաժողով: Այն կազմակերպեց <<Զարգացում>> հասարակական շարժումը (նախագահ Վահան Եղիազարյան), որին օժանդակեցին Երևանի և Գյումրու Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնները: Գյումրու Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանն ընդգծեց համաժողովի կարևորությունը Հայաստանում, քանզի գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի  տնտեսության մեջ զգալի տեղ է զբաղեցնում: Համաժողովին մասնակցեց ավելի քան 100 մարդ, ովքեր հետաքրքված էին բիզնես ոլորտի զարգացմամբ` ֆերմերներ,  գյուղատնտեսական քոլեջների ուսանողներ, մարզերի գյուղատնտեսական բուհերի ուսանողներ, ոլորտի երիտասարդ մասնագետներ:

Համաժողովի ընթացքում ընդգծվեց, որ հատկապես մարզերում բիզնես ոլորտով զբաղվողները բազմաթիվ խոչընդոտների են բախվում, դրանք չհաղթահարելով ոլորտի ներկայացուցիչները արտագաղթի են դիմում: Համաժողովի նպատակն էր տալ լուծումներ այդ խնդիրերին` բարձրացնելով կրթական մակարդակը:

Ինչպես սկսել բիզնեսը և ինչպես այն զարգացնել:  Սեմինարի ընթացքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի <<Նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոն>>-ի փորձագետ Հերմինե Սամվելյանը նշեց, որ բիզնես նախագիծը պետք է այնպսիսի հարցերի պատասխանի, որը սպառողներին կստիպի խուսափել կամ կրճատել ժամանակը և ֆինանսը: Սեմինարն անցավ ակտիվ մթնոլորտում` հարց ու պատասխանի տեսքով:

Համաժողովի շրջանակում ստորագրվեցին հուշագրեր Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի, Երիտասարդության հաղթանակ քաղաքացիական հասարակական կազմակերպության, Դոնի հայ երիտասարդների միավորման և <<Զարգացում>> հասարակական շարժման միջև:  <<Զարգացում>> հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը երկարատև և արդյունավետ աշխատանքի հույս հայտնեց:  Համաժողովի բանախոսներն էլ մասնակիցներից գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերի հույս հայտնեցին: Համժողովի մասնակիցները հեռացան գիտելիքների նոր պաշարով: 

Compressed file
Compressed file