Երիտասարդների միջազգային օրվան նվիրված 2019 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ճանաչողական էքսկուսիա կազմակերպեց Լոռու մարզի հայ-ռուսական պատմական վայրերում, որին իրենց մասնակցությունն ունեցան Գյումրու և Վանաձորի երիտասարդները, այդ թվում նաև «Նոր սերունդ» ծրագրի մասնակիցները, Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կամավորները և Կոնտակտային կենտրոնի ղեկավարը։ Ուղևորության շրջանակներում մասնակիցներն այցելեցին Պուշկինի լեռնանցք (լեռնանցք Հայաստանի Լոռու մարզում)։ Էքսկուրսավար Գագիկ Ամիրյանը («Դռուզյա Ռոսիի» ՀԿ նախագահ, ք․Վանաձոր) ներկաներին պատմեց, որ լեռնանցքը կոչվել է ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունով, որը 1829 թվականին էրզրում ճանապարհորդելիս հանդիպել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թբիլիսի տեղափոխողներին։ Հանդիպման վայրում կառուցվել է աղբյուր-հուշարձան։
Հայաստանը կախարդական երկիր է մշակութային և պատմական բազմաթիվ տեսարժան վայրերով։ Հոգևոր մեծ նշանակություն ունենալուց զատ, հայկական տաճարները հետաքրքիր են նաև որպես ճարտարապետական գլուխգործոցներ: Էքսկուրսիայի մասնակիցները այցելեցին նաև Հոռոմայր (վանական համալիր ՀՀ Լուռու մարզում), Հաղպատ (միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանական համալիր), Սանահին (Սնահինի վանական համալիր, միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն)։ Սանահինի և Հաղպատի վանքերը հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ։
Երգերով ու կիթառի հնչուններով Մարիամ Անտոնյանը և Ժորա Պետոյանը հատուկ գույն հաղորդեցին ուղևորությանը։