Ամառային դպրոցի փակմանը նվիրված ցերեկույթ

Compressed file

2019 թվականի օգոստոսի 30-ին Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում  ամառային դպրոցի փակմանը նվիրված «Ժպիտից մռայլ օրը պայծառ է դառնում» խորագրով ցերեկույթ անցկացվեց։ Դասընթացավար Գայանե Գասպարյանի ղեկավարությամբ երեխաները բանաստեղծություններ կարդացին, երգեր երգեցին, ներկայացրեցին նաև ռուսական ժողովրդական «Կալինկա» պարը։ «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի նոր մեկնաբանությամբ թատերական բեմադրությունը զարմացրեց հանդիսատեսին։ Ցերեկույթն անցավ ուրախ և անմիջական մթնոլորտում։

Հանդիպման շրջանակներում շնորհակալական խոսքեր հնչեցին ուսուցչի և ռուսական կենտրոնի հասցեին նրա համար, որ երեխաներն իրենց  ամառային արձակուրդն անցկացրեցին ուրախ ու հետաքրքիր մթնոլորտում։ Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Հարություն Համբարձումյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ուսուցչին բարձր պրոֆեսիոնալիզմի, աշակերտների ծնողներին էլ՝ կենտրոնին վստահելու համար։

Գյումրու ռուսական գիոտւթյան և մշակույթի կենտրոնում Ամառային դպրոցը գործում է արդեն 2 տարի։ Դասընթացն իր մեջ ներառում է ռուսերենի ուսուցանում, ինտերակտիվ կրթական խաղեր, էքսկուրսիաներ:

Ամառային դպրոցի աշակերտներ կարող են դառնալ 6-8 և 9-12 տարեկան երեխաները։

 

Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file