2019 թվականի սեպտեմբերի 1-ին Սպիտակի № 2 հիմնական դպրոցում Գիտելիքի և դպրության օրվան նվիրված գրական-երաժշտական միջոցառում անցկացվեց։ Դպրոցի տնօրեն Լուսինե Մաթոսյանը շնորհավորեց աշակերտներին և մանկավարժական կազմին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի անունից շնորավորանքներ փոխանցեց Վանաձորի Կոնտակտային կենտրոնի ղեկավար Վախթանգ Մելիքսեթյանը, որից հետո տրվեց համերգային ծրագրի մեկնարկը։ Դպրոցի աշակերտները հանդես եկան պարային համարներով, երգերով, պարերով ու բանաստեղծություններով, ինչպես նաև ֆլեշմոբ անցկացրեցին։ Միջոցառման ավարտին էլ հնչեց առաջին զանգը։
Լոռու մարզի այլ դպրոցներում Գյումրու ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի անունից շնորավորական խոսքեր փոխանցեցին Ռուսաստանի հայրենակիցներ ՀԿ ներկայացուցիչները և ռուսաց լեզվի մասնագետները։