2019 թվականի հոկտեմբերի 11-ին մասնագիտության ընտրության հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների համար այցելություն կազմակերպեց՝ Գյումրու թիվ 3 պետական արհեստագործական դպրոց (տնօրեն Ալբերտ Պետրոսյան)։ Ճանաչողական էքսկուրսիայի շրջանակներում ներկաները ծանոթացան միջին մասնագիտական բոլոր առարկաներին։ Իսկ խոհարարության դասի ժամանակ հյուրերը ծանոթացան ոչ միայն տվյալ մասնագիտության բոլոր նրբություններին, այլև ճաշակեցին ուսանողների կողմից պատրաստված ուտեստը։
Գյումրու թիվ 3 պետական արհեստագործական դպրոցի «Կարիերայի ուղղորդման կենտրոն»-ի պատասխանատու Սուսաննա Պիճիկյանի խոսքով, շատ ուսանողներ գալիս են արդեն իսկ մասնագիտական կողմնորոշվածությամբ, սակայն լինում են նաև դեպքեր, երբ դիմորդի մոտ դժվարություններ են առաջանում։ Նմանատիպ դեպքերում օգնության է գալիս «Կարիերայի ուղղորդման կենտրոնը»։ Ուսումնարանում սովորում է 220 ուսանող, որոնց հիմնական մասն ընտրում է վարսահարդարի և խոհարարի մասնագիտությունները։ Էքսկուրսիայի ընթացքում թիվ 6 հիմական դպրոցի աշակերտների մոտ մասնագիտության ընտրության հարցում որոշակի կողմնորոշվածություն նկատվեց։ Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն իր հերթին կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին ՝ իր ուշադրության տակ պահելով երեխաների ապագան: