Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ Գյումրիում

Compressed file

Սույն թվականի նոյեմբերի 6-ին Գյումրիում անցկացվեց Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը։ Պատվիրակության անդամները այցելեցին նաև Գյումրու թիվ 23 դպրոց, որտեղ վերջիններիս դիմավորեցին աղ ու հացով։ Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց երաժշտական ​​ծրագիր ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր եղբայրական բարեկամության մասին բանաստեղծություններով, երգ ու պարով։ ՌԴ խորհրդարանականների և հայազգի Սարգիս Մուրադյանի անունից ռուսերեն լեզվով 700 կտոր նոր դասագիրք նվիրաբերվեց թիվ 23 դպրոցի խորացված ռուսերեն լեզվի ուսուցման դասարանների համար։

Դաշնային Խորհրդի փոխնախագահ, ՌԴ հերոս Յուրի Վորոբյովը շնորհակալություն  հայտնեց դպրոցի անձնակազմին ջերմ ընդունելության համար, աշակերտներին էլ մաղթեց հաջողություններ ուսման ընթացքում: «Մենք ուզում ենք, որ դուք լավ տիրապետեք ռուսերենին, քանզի ռուսերենը մեր եղբայրական Հայաստաստանին կապող օղակն է»,-ավելացրեց նա։ Ելույթի խոսքերով հանդես եկան նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտներն, իրենց հերթին,  բարձրաստիճան հյուրերին հուշանվերներ հանձնեցին, որոնք պատրաստում են միայն գյումրեցի վարպետները՝ մուշուրբա (կլկլան բաժակ)։

Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file Compressed file