Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինի՝ ՀՀ Արդարադատության նախարար Ռ. Բադասյանի հետ հանդիպման մասին

Compressed file

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս․Պ․Կոպիրկինի հանդիպումը ՀՀ Արդարադատության նախարար Ռ. Բադասյանի հետ։

Նախարարը շնորհավորել է դիվանագիտական առաքելության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարում Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունները, դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել նաև համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների մասով երկկողմ համագործակցության հեռանկարներին: